Ավանդական բուժման մեթոդներ և միջոցներ
Օգտվեք ամառվա բարիքներից
Ամառը ամենաբարենպաստ եղանակն է ձեր առողջությանը հետեւելու համար: Մորին կամ վայրի ելակը հարուստ է B խմբի վիտամիններով: Օրգանիզմում այս վիտամինի բացակայության պատճառով սակավարյունություն է առաջանում: Այն օգտակար է նաեւ սրտանոթային հիվանդություններ ունեցողներին:
Մորին նվազեցնում է խոլեստերինի պարունակությունն օրգանիզմում: Հատապտուղներից ամենաօգտակարն է համարվում:
Ելակը վիտամին C-ի մեծ աղբյուր է. ելակի մեջ այս վիտամինի պարունակությունն ավելի է, քան նարնջի մեջ: Ելակը պարունակում է կալիում, որը արյան ճնշման իջեցման համար անհրաժեշտ է, ինչպես նաեւ` երկաթ, յոդ, ֆտոր, պղինձ:
Մորուց եւ նրա տերեւներից ջրով պատրաստված եփուկը կարգավորում է նյութափոխանակությունը, արյան ճնշումը, նվազեցնում է ուռուցքների առաջացման ռիսկերը: Թարմ մորին օգտակար է գաստրիտի, ստամոքսի խոցի դեպքում, նպաստում է երիկամների քարերի հեռացմանը, բնական միզամուղ է համարվում: Մորու տերեւներից պատրաստված թեյն ամրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը:
Ելակը բարձրացնում է տրամադրությունը, պայքարում է անքնության դեմ, հակադեպրեսիվ միջոց է համարվում: Այս պտուղը լավացնում է նաեւ մաշկը:
Ելակով դիետաների բազմաթիվ տեսակներ տարածված են Եվրոպայում, քանի որ այն, չնայած հարուստ վիտամիններին` շատ քիչ կալորիա է պարունակում: Նիհարելու համար, օրինակ, խորհուրդ է տրվում ելակն ուտել կեֆիրի հետ` առանց շաքարի:
Ամռանը փորձեք օրական ուտել առնվազն 1 թեյի բաժակի չափով ելակ, մորի: Խուսափեք արհեստական` հորմոններով աճեցված, «չաղ»-խոշոր ելակից, կերեք փոքրիկ, տեղական տեսակը: Այն ավելի համեղ է եւ օգտակար:
Ելակը եւ մորին կարող եք երկար պահպանել սառեցման ճանապարհով: Այդպիսով պահպանվում են վիտամինները: Թարմ ելակի տերեւները կարող եք չորացնել` մութ, օդափոխվող վայրում:
Մորու երիտասարդ տերեւներից թուրմ պատրաստելու համար 2 բաժակ եռացրած ջրի մեջ ավելացրեք 1 ճաշի գդալ չորացրած տերեւներ, կես ժամ պահեք-սառեցրեք եւ խմեք:
Որոշ մարդիկ մորուց եւ ելակից ալերգիա են ունենում. նման դեպքերում պետք է ուշադիր լինել եւ քիչ ուտել, այն էլ` կաթնամթերքի հետ` կաթնասերի, յոգուրտի, կեֆիրի:
Չի կարելի մորի կամ ելակ օգտագործել հղիության ժամանակ, բարձր թթվայնությամբ գաստրիտի եւ կույր աղիքի քրոնիկական ցավերի դեպքում, քանի որ այն շատ ալերգիկ է:
Դեղամիջոցներ ռադիկուլիտի համար
- Սեւ բողկը անցկացնել քերիչով, քսել բամբակե կտորի վրա, դնել ցավող հատվածին, եւ անպայման փաթաթել հաստ շալով։ Կրկնել մի քանի օր շարունակ։
- Վերցնել կոթուկի (սՏտցւ) տերեւը, թրջել սառը ջրով, հակառակ կողմով դնել ցավող հատվածի վրա եւ կապել։
- 100գ կերակրի աղը լուծել 1 լիտր տաք ջրի մեջ, թանզիֆը, մի քանի տակ ծալած, թրջել այդ տաք լուծույթով եւ արագ դնել ցավող հատվածին։ Այնուհետեւ կապել տաք շալով եւ թողնել ամբողջ գիշեր։
- Քերիչով անցկացնել կարտոֆիլը, ավելացնել քացախ` 7։1-ի հարաբերությամբ, դնել ցավող հատվածի վրա` այնքան ժամանակ, մինչեւ զանգվածը չորանա։
Վարունգով դեղամիջոցներ
- Բարձր ջերմության դեպքում խորհուրդ է տրվում խմել 1 բաժակ վարունգի հյութ։ Իսկ հազի դեպքում վերցնել 2 ճաշի գդալ վարունգի հյութը, ավելացնել 1 թեյի գդալ մեղր եւ օրական 2-3 անգամ խմել։ Կոլիտի դեպքում (հաստ աղիի բորբոքում) խորհուրդ է տրվում սոված փորին 100 գ քերած վարունգ ուտել, այնուհետեւ 40 րոպե ոչինչ չուտել եւ չխմել։
- Թարմ վարունգի հյութը կես լիմոնի հյութի հետ խառնել եւ քսել դեմքի պեպենների վրա։
- Պարանոցի կնճիռների համար 100 գրամ վարունգի հյութը, 100 գրամ գազարի հյութը եւ 50 գրամ նեխուրի հյութը իրար խառնել եւ թրջոցներ դնել քնելուց 1 ժամ առաջ։
- Վարունգը մանր քերիչով անցկացնել, հյութի հետ միասին լցնել սառույցի ամանների մեջ եւ դնել սառնարանը: Ամեն առավոտ մի սառցաբեկոր վերցնել եւ դրանով մերսելով մաքրել դեմքը:
Օգտակար խորհուրդներ
Այտուցների դեպքում խորհուրդ է տրվում հետեւյալ բուսական խառնուրդները, որոնք ունեն միզամուղ հատկություն եւ նպաստում են օրգանիզմից հեղուկի դուրսբերմանը:
- Հավասար քանակությամբ գազարի եւ մաղադանոսի սերմերը փոշիացնել, եփել կաթի մեջ (1 բաժակ կաթին` 2 ճաշի գդալ փոշի), քամել: Ընդունել օրվա մեջ 1 բաժակ` առավոտյան, քաղցած վիճակում:
- Արջախաղողի տերեւներ` 3 բաժին, կապույտ տերեփուկի ծաղիկներ` 1 բաժին, մատուտակի արմատներ` 1 բաժին: Մանրացնել, խառնել: 1 ճաշի գդալ խառնուրդի վրա լցնել 1 բաժակ եռման ջուր, թրմել 4 ժամ, քամել: Ընդունել 1-ական ճաշի գդալ, օրական 3-4 անգամ` անկախ սննդի ընդունումից:
Կարդացեք նաև
1883 թվականին Գ․ Զախարինը, իսկ տասնհինգ տարի անց Գ․ Գեդը հայտնաբերեցին յուրաքանչյուր օրգանին համապատասխանող մաշկային հատվածներ, որոնք օրգանի ախտաբանության ժամանակ դառնում են զգայուն...
Յոգայի մշակույթը եկել է Հնդկաստանից: «Յոգա» բառի նշանակության մասին հետազոտողները դեռ վիճում են: Գոյություն ունի երկու տարածված վարկած: Առաջինի համաձայն՝ յոգան պետք է հասկանալ ոչ թե որպես գործընթաց...
Աշխարհի բնակչության կեսից ավելին տառապում է այդ մակաբուծային հիվանդությունների պատճառով: Մակաբույծների դեմ պայքարում օգնում են լայն տարածում ստացած բնական միջոցները...
Հիվանդությունների առաջացման պատճառները բազմաթիվ են, դրանցից մեկը սխալ շնչառությունն է: Գուցե մտածեք, որ դա այն բնազդն է, որի մասին պետք էլ չէ մտածել, քանի որ բնականորեն կարգավորվող է...
Օգտագործվող սննդի որակը շատ կարևոր է առողջության համար։ Fithacker.ru-ն գրում է, որ մի խումբ մթերքներ կարող են ցավազրկող ազդեցություն ունենալ օրգանիզմի վրա...
Մանդարինի կեղևը մեծ քանակով վիտամիններ և հանքանյութեր է պարունակում, այդ թվում`՝ A, C, E, PP, B1, B2, B12, B6, B9, մագնեզիում, ֆոսֆոր, կալցիում, կալիում, երկաթ: Budetezdorovy.ru-ի հաղորդմամբ՝ մանդարինի կեղևը կարող է օգնել մի խումբ խնդիրների առկայության դեպքում...
Սակավարյունությունը կամ անեմիան օրգանիզմի այն վիճակն է, երբ նվազում է կարմիր բջիջների (էրիթրոցիտների) մակարդակը: Քանակապես անեմիան արտահայտվում է հեմոգլոբինի խտության նվազմամբ...
Մաղադանոսն օգտագործվում է բազմաթիվ ճաշատեսակների պատրաստման ժամանակ: Այն առանձնանում է ո՛չ միայն համով, այլև օգտակար հատկություններով: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մաղադանոսը միզամուղ հատկություն ունի...
Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Fithacker.ru-ն գրում է, որ ժոժոբայի յուղը...
Այս ըմպելիքը հարկավոր է օգտագործել թեյի կամ սուրճի փոխարեն: Fithacker.ru-ի հաղորդմամբ՝ մեղրն ու մասուրը կօգնեն պայքարել քրոնիկ հոգնածության դեմ...
Մեթոդը հետևյալն է. սառույցի 2,5 սմ քառակուսի կտորը դնել Ֆեն-ֆու կետի վրա: Այն դժվար չէ գտնել. ծոծրակի փոսը, որը միացնում է գլուխը` պարանոցին:
Պարբերաբար, 2-3 օր ընդմիջումով՝ առավոտյան` նախքան նախաճաշը, երեկոյան` քնելուց առաջ, կրկնել գործողությունը...
Սոխն օգտագործվում է ոæչ միայն մթերքի պատրաստման ընթացքում, այլև շնչուղիների հիվանդությունների դեպքում: Այն մեծ քանակով հակաօքսիդանտներ է պարունակում, ինչպես նաև նյութեր, որոնք հակաբորբոքային հատկություն ունեն...
Հորմոնալ անհավասարակշռությունը լուրջ խնդիր է, որն ազդում է ամբողջ օրգանիզմի վրա։ Այն կարող է ուղեկցվել անքնությամբ, դեպրեսիայով, ճարպակալմամբ, տրամադրության անկումներով, հոգնածությամբ և այլն։ Fithakcer.ru-ն գրում է, որ ժամանակին...
Առողջացման գործընթացն արագացնելու համար օգտակար է ընդունել բուժական բույսերով, բուրավետ եթերային յուղերով լոգանքներ։ Եթե այդպիսի բաղադրիչներ չկան ձեռքի տակ, ապա կարելի է ուշադրություն դարձնել...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն